Կուսումնասիրվեն բերման ենթարկվածների՝ ազատությունից զրկման հիմքերը․ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

1

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվում է Ամուլսարի հանքի  հետ կապված իրադարձությունների դիտարկում: Քիչ առաջ Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է 5  ահազանգ, և Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժին: Ոստիկանության բաժնում տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկվածների հետ, կուսումնասիրվեն նրանց իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև ազատությունից զրկման հիմքերը:

Այս մասին ասված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ։