Ուկրաինայում առաջարկվել է տեղափոխել մայրաքաղաքը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 19, 24News

կիև4545

Ուկրաինայում, Գերագույն Ռադայի պատգամավոր Վադիմ Ռաբինովիչը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու թիմում լրջորեն քննարկում են երկրի մայրաքաղաքը Կիեւից այլ քաղաք տեղափոխելու հարցը։ Այս մասին հայտնում է «Վեստի»-ն։

Ու չնայած այն բանին, որ ոչ նախագահից, ոչ նրա թիմից այս մասին լուրը չի հաստատվել, սակայն համացանցում այն բուռն արձագանքի առիթ է դարձել։ Շատ օգտատերեր առաջարկել են Ուկրաինայի մայրաքաղաքը տանել Վաշինգտոն, քանի որ միեւնույնն է, այնտեղ է որոշվում ամեն բան Ուկրաինայի կյանքում։ Ոմանք էլ ասել են, որ երեք մայրաքաղաք պետք է ունենա՝ Կիեւը, Խարկովը եւ Լվովը՝ լվովցիներին ԵՄ մտցնելով, խարկովցիներին ԱՊՀ, իսկ կիեւցիներին էլ որպես առանձին ամերիկյան նահանգ ձեւակերպել։