Միջադեպը կանխեց նոր միջադեպով

 

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

Հասարակություն

Օգոստոսի 16-ին, ժամը 23.25-ին, ահազանգ է ստացվել, որ Բակունցի փողոցում կռիվ է, լսվել են կրակոցի ձայներ:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնից մեկնած աշխատակիցներն ու ՊՊԾ գնդի ծառայողները պարզել են, որ շենքի բակում եղած աղմուկը դադարեցնելու նպատակով նույն փողոցի 40-ամյա մի բնակիչ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, «Բայկալ» տիպի իր հրացանով մի քանի անգամ կրակել է օդ:

Նա բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն: