«Իմ քայլի» հետ հանդիպումն ավարտվեց․ վարչապետն ուղիղ եթերով հայտարարություն կանի

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ ավարտվեց։

Հանդիպումից հետո լրագրողների հարցերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չպատասխանեց, միայն ասաց՝ ուրախ եմ Ձեզ տեսնելու համար։

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպումից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հայտնեց, որ փակ հանդիպմանը վարչապետը ներկայացրել է առավոտյան Բաղրամյան 26–ում տեղի ունեցած հանդիպման արդյունքները։

«Կարծում եմ՝ օրվա ընթացքում վարչապետը հանդես կգա հայտարարությամբ ուղիղ եթերով», -ասել է Ալեն Սիմոնյանը։

Ավելի վաղ գրել էինք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպման օրակարգում Ամուլսարի հանքի շահագորման հարցն էր:

Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, ըստ որի՝ կա 16 կետ, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի:

Առավոտյան Բաղրամյան 26-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի հանքի հացը քննարկելու համար հանդիպել էր ՀՀ կառավարության անդամների, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների, Ջերմուկ համայնքի ավագանու անդամների, Գորայք, Զառիթափ, Ջերմուկ համայնքների բնակիչների, կրթական եւ առողջարանային հաստատությունների ներկայացուցիչների հետ։

Քաղաքացիկան ակտիվիստները հրաժարվել էին մասնակցել հանդիպմանը՝ նախընտրելով բողոքի ակցիան Բաղրամյան 26-ի դիմաց: