Քաղաքական առճակատում կլինի, եթե Ամուլսարի խնդրով որոշում լինի՝ հաշվի չառնելով ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

«Եթե իշխանությունը որոշեց Ամուլսարի խնդրով որոշում կայացնել, հաշվի չառնելով ժողովրդին, դա կբերի շատ վատ հետևանքների․ եթե ոչ այսօր, ապա ինչ-որ մի ժամանակ հետո պայթելու է»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

Պատգամավորը կարծում է, որ իրավիճակը բավականին լարված է, և իշխանությունները ջանքեր պետք է գործադրեն կողմերի հետ համաձայնության հասնելու համար։

«Յուրաքանչյուր որոշում իր գինն ունի։ Արդյո՞ք պատրաստ ենք վճարել այդ գինը։ Ամենաճիշտ տարբերակն այն է, որ այս հարցի շուրջ լինի հանրային կոնսենսուս։ Իշխանությունը միշտ հայտարարել է՝ ես ժողովրդի իշխանությունն եմ, դե՛, որ դուք ժողովրդի իշխանությունն եք, ուրեմն պետք է ոչ միայն լսել ժողովրդի կարծիքը, այլև լսել և ընկալել»,- ասել է Աբովյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news