ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News
«Aliq.ge»-ն գրում է, որ օգոստոսի 17-ին ռուս սահմանապահները ձերբակալել են Վրաստանի յոթ քաղաքացու՝ Աձվիսի և Ախալուբանի գյուղերի մոտակայքում՝ վրաց-օսական շփման գծին: Այսօր արդեն՝ օգոստոսի 18-ին հայտնի է դարձել, որ ռուս սահմանապահները ձերբակալել են ևս մեկ քաղաքացու: Ձերբակալվածները 18-ից 38 տարեկան են:
Ըստ պետական անվտանգության խորհրդի տվյալների՝ ձերբակալվածները Ցխինվալիի մեկուսարանում են: Քաղաքացիները գնացել էին Սուրբ Գիորգի եկեղեցի, որը շփման գծի մոտակայքում է:
Օգոստոսի 7-ի գիշերը վրաց-օսական շփման գծում ռուս սահմանապահների կողմից Հարավային Օսիա գրությամբ ցուցանակը մոտ 350 մետր երկայնքով առաջ էր բերվել, տեղադրվել են պատնեշներ: