ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News
Հոլիվուդյան դերասան Դուեյլ Ջոնսոնը, որն առավել հայտնի է «Ժայռ» (The Rock) մականունով, գաղտնի ամուսնացել է հայկական ծագմամբ ամերիկացի երգչուհի Լորեն Խաշիյանի հետ:
«Մենք արեցինք դա: Օգոստոսի 18, Հավայան կղզիներ»,-այս մասին Instagram-ի իր էջում գրել է Ջոնսոնը:
Հոլիվուդյան աստղը սիրեցյալի հետ լուսանկարներ հրապարակել:
Տեղեկացնենք, որ հարսանիքը նախատեսված էր դեռևս գարնանը, սակայն արարողությունը հետաձգվել էր հարսնացուի հղիության պատճառով: