Unibank

Unibank Mobile

Ամուլսարի հանքը պետք է շահագործվի. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

Սիրելի՛ հայրենակիցներ, կոչ եմ անում, որ կառավարությանը հնարավորություն տաք զբաղվել այս հարցով,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Ամուլսարի հարցին:

Վարչապետը նախ մեջբերեց 2018 թվականի հունիսի 25-ին արած իր հայտարարությունը, որում ասել է, թե չի հասկանում  քաղաքացիական անհնազանդության գործընթացը Ամուլսարում, և իրենց գործողությունները պետք է փաստերի հիման վրա լինեն, և իրենք կաշկանդված չեն ոչնչով, ցանկացած որոշում անհերքելի փաստերի վրա պետք է լինի, եթե խնդիրը սաբոտաժը չէ:

Հաջորդ մեջբերումը Փաշինյանը կատարեց 2018 թվականի հուլիսի 6-ից, որում նշել է, թե հանքի շահագործման պրոցեսը վաղուց է սկսվել, ահռելի ծավալի ներդրում է արվել: «Հանքի հետ կապված որոշումը պետք  է կայացնել փաստերի, ոչ թե էմոցիաների հիման վրա: Կա շատ պարզ պայման. հանքի շահագործել-չշահագործելու խնդիրը պետք է լուծվի փաստերի հիման վրա»,-ասաց վարչապետը: Նա նշեց, որ գլխավոր հարցերն էին, թե հանքի շահագործումը Ջերմուկի ջրային համակարգին վնասելու է թե ոչ, Սևանին վնասելու է, թե ոչ, և քրեական գործի փորձաքննության արդյունքում ևս մեկ հարց առաջացավ՝ Արփա-Որոտան գետերի ջրային համակարգին վնասելու է, թե ոչ: «Ամեն ինչ արվել է փորձաքննությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար: Հայտարարվել է մրցույթ, որի արդյունքում փորձաքննությունը վստահվել է «Էլարդ» ընկերությանը, ընդ որում՝ ոչ թե նվազագույն գին առաջարկողն է հաղթել, այլ առավելագույն գին առաջարկողը: Փորձաքննությունը կառավարության վրա արժեցել է 400 հազար դոլար»,-ասաց Փաշինյանը։ 
Անդրադառնալով փորձաքննությանը՝ վարչապետն ասաց, որ ըստ դրա Ամուլսարի հանքի շահագործումը վտանգ չի պարունակում Սևանա լճի և Ջերմուկի ջրերի հանար։ Փաշինյանն ընդգծեց, եթե անգամ երկրաշարժի հետևանքով լցակույտերի ջրերը Սևանա լճում հայտնվեն, ապա մեծ վնաս չեն պատճառի։

«Եթե այդպիսի սցենար տեղի ունենա, այդ ազդեցությունը Սևանա լճի համար այնքան փոքր կլինի, որ սա հնարավոր չի լինի չափել, այսինքն, կներեք գրոտեսկ օրինակ բերեմ, եթե մեկը, ենթադրենք, Սևանի ափին իր մեքենան լվանում է, դա անշուշտ բնապահպանական վնաս է հասցնում Սևանա լճին, բայց այն այնքան փոքր է, որ մենք լաբորատորիայով սկսենք հետազոտել, չենք կարող գտնել այդ մեքենայի լվացման հետևանքով Սևանին հասցված վնասը, որովհետև դա այնքան փոքր կլինի, որ կլինի անչափելի։ Այս պայմաններում հանքը շահագործվելու դեպքում շահագործվելու է շատ բարձր բնապահպանական ստանդատներում։ Մենք բերում ենք Հայաստանի համար համար աննախադեպ բարձր բնապահպանական ստանդարտի», - ասաց նա։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս