Հայտնի են 2019-ի լավագույն գոլի ՖԻՖԱ-ի հավակնորդները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

.

ՖԻՖԱ-ն ներկայացրել է Ֆերենց Պուշկաշի մրցանակի 10 հավակնորդների անունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 2019թ. լավագույն գոլի համար պայքարի հավակնորդների անունները ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

2019թ. լավագույն գոլի հեղինակներն են Դանիել Ժորին, Լիոնել Մեսսին, Զլատան Իբրահիմովիչը, Անդրոս Տաունսենդը, Ֆաբիո Կվալյարելան, Խուան Կինտերոն, Մաթեուս Կունյան, Աժարա Նչուտը, Էմի Ռոդրիգեսը և Բիլի Սիմփսոնը: