Հակասող ցուցմունք՝ Օգանովսկու դեմ. վկան՝ Սամվել Բաբայանի համախո՞հն է. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

Սամվել

«Հրապարակ» թերթը գրում է. «Ի հեճուկս այն տեղեկություններին, թե Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին (Օգանովսկուն) կալանավորելու քաղաքական որոշում է կայացվել, և երկուշաբթի նրան «կվերցնեն», երեկ նա չձերբակալվեց։

Բանն այն է, որ Օգանովսկու դեմ կա ընդամենը մեկ ցուցմունք, որը հակասում է մնացած բոլորին, և այն խիստ կասկածելի է ու ոչ արժանահավատ։

Հիշեցնենք, որ BBC-ի գործակալությունը հոդված էր հրապարակել, թե իր տնօրինության տակ է հայտնվել Սամվել Կարապետյանի հարցաքննության արձանագրությունը, և նախաքննության վարկածով Կարապետյանն իր ենթակայության տակ գտնվող անձանցից 20 հոգանոց խումբ է բերել Երևան, որոնք 2008 թ․ մարտի 1-ի դեպքերի ժամանակ տեղակայվել են նախագահական նստավայրի նկուղում, և այդ խումբն է ցուցարարների ուղղությամբ կրակել։

Իրականում ՀՔԾ-ն դեռևս անցած տարվանից է պարզում, թե ով և ինչպես է Արցախից զորք բերել Հայաստան, և վկաների հավաքագրման աշխատանք է տանում։ 2018-ի ամռանն էլ գտնվել է փնտրված վկան՝ Ասկերանի բնակիչ, Արցախի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող ոմն Կամո Մնացականյան, որը զինվորական չի եղել, մարտի 1-ի իրադարձություններին Երևանում չի եղել, բայց ցուցմունք է տվել իր «լսածի» մասին:

Նա Սամվել Բաբայանի համախոհներից է, մականունը` «Աֆերիստ», թեև երեկ Բաբայանը հերքեց իր առնչությունն այդ անձնավորության հետ։ Օգանովսկու դեմ ցուցմունքում նա ասել է, որ Երևանում չի եղել, գտնվել է Արցախում, բայց լսել է, թե ովքեր են մասնակցել այդ իրադարձություններին։ Իր ընկերոջ որդին ևս, ով ծառայելիս է եղել ՊԲ-ում՝ որպես պայմանագրային զինծառայող, բերվել է Երևան, և նրանց ղեկավարել է Օգանովսկին։

Ի դեպ, Արցախում համոզված են, որ Սամվել Բաբայանին ՀՀ իշխանությունները կալանքից ազատել են այս գործարքի արդյունքում՝ հունիսին ազատ է արձակվել Բաբայանը, իսկ հուլիսի սկզբներին նշված վկան ցուցմունք է տվել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: