Վարչապետը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

ԱԻՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ ներկայացնելով զինծառայողների աշխատավարձերի բարձրացման ցուցանիշները: Գրառումը՝ ստորև․

«Կառավարության որոշման արդյունքում ս/թ հունիսի 1-ից Հայոց բանակի զինծառայողների ամսական աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները ներկայացնում եմ ստորև.

Գնդի հրամանատար – 23 հազար դրամ, 7 տոկոս:

Գնդի հրամ. տեղակալ – 20 հազար դրամ, 7 տոկոս:

Գումարտակի հրամանատար – 85 հազար դրամ, 12 տոկոս:

Վաշտի հրամանատար – 96 հազար դրամ, 18 տոկոս:

Դասակի հրամանատար – 72 հազար դրամ, 18 տոկոս:

Ավագ ենթասպա – 38 հազար դրամ, 18 տոկոս:

Շարքային պայմանագրային – 30 հազար դրամ, 18 տոկոս:

Վերը բերված թվերը աշխատավարձի ավելացած մասն են: Այս թվերը տալիս են ընդհանուր պատկերացում, որովհետև կախված ծառայության բնույթից, կոչումից այս թվերը կարող են ավելանալ կամ մի փոքր պակասել: Բանակը բազմաշերտ և բազմահաստիք կառույց է, և վերը հիշատակել եմ բանակային հնարավոր հաստիքների մի փոքր մասը:

Թվով 4 զորամասերում աշխատավարձերի բարձրացումը առայժմ տեղի չի ունեցել, այդ զորամասերի կարգավիճակի բերումով: Շատ արագ այս հարցը նույնպես կլուծվի, և այդ զորամասերի զինծառայողների համար աշխատավարձի բարձրացումը ուժի մեջ կմտնի ետին թվով, հունիսի 1-ից, այսինքն՝ նրանք գումար չեն կորցնի»,- գրել է նա: