ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 20, 24News
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է հայերեն եւ անգլերեն ուղեցույցներ այն մասին, թե ինչպես տրամադրել կանանց նկատմամբ բռնության եւ ընտանիքում բռնության դեպքերով ճիշտ խորհրդատվություն։
ՄԻՊ-ից հայտնում են, որ ուղեցույցները մանրամասն ներկայացնում են, թե ինչպես պատասխանել հեռախոսազանգին, ինչ հարցեր տալ, ինչպես նաեւ իրազեկում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի դրույթները։