ՄԻՊ-ը ուղեցույցները․ խորհրդատվություն՝ ընտանիքում կանանց նկատմամբ բռնության դեպքերով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 20, 24News

ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է հայերեն եւ անգլերեն ուղեցույցներ այն մասին, թե ինչպես տրամադրել կանանց նկատմամբ բռնության եւ ընտանիքում բռնության դեպքերով ճիշտ խորհրդատվություն։

ՄԻՊ-ից  հայտնում են, որ ուղեցույցները մանրամասն ներկայացնում են, թե ինչպես պատասխանել  հեռախոսազանգին, ինչ հարցեր տալ, ինչպես նաեւ իրազեկում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի դրույթները։