«Պոբեդա»-ն հերքել է Գյումրիում կոշտ վայրէջքի մասին տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 20, 24News

պոբեդա

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ռուսական «Պոբեդա»-ի օդանավի կոշտ վայրէջքի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ այս մասին հայտնել են ավիաընկերության մամուլի ծառայությունից:

««Պոբեդա»-ն հերքում է Գյումրի կոշտ վայրէջքի մասին տեղեկությունը: Գյումրի հետթռիչքային պոչամասի վնասվածք է հայտնաբերվել: Վազքուղուն պոչամասի հպվելը տեղի է ունեցել երկրորդ շրջանը կատարելիս: Այսպիսով, կոշտ վայրէջքի մասին լրատվամիջոցների տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- ասված է ուղևորափոխադրողի հաղորդագրությունում:

Ավիաընկերությունում նշել են նաև, որ պահուստային օդանավն արդեն Գյումրի է մեկնել՝ հետադարձ չվերթի ուղևորներին սպասարկելու համար: Ավելի վաղ ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հայտնել էր, որ «օգոստոսի 19-ին, ժամը 21։04-ի սահմաններում «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը Գյումրու «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելիս հետնամասով հպվել է վազքուղուն, ինչի հետևանքով ինքնաթիռի պոչամասը վնասվել է: Օդանավում եղել է 173 ուղևոր։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ստեղծվելու է հանձնաժողով»: