ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 20, 24News
Մանվել Գրիգորյանն այսօր կրկին չի ներկայացել դատարան՝ մասնակցելու իր եւ կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ գործով դատական նիստին։
«Նաիրի» ԲԿ-ն, որտեղ գտնվում է Գրիգորյանը, դիմում է ներկայացրել դատարան, ըստ որի՝ ամբաստանյալը չի կարող մասնակցել դատական նիստին՝ ելնելով առողջական վիճակից։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու համար։
Նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը, որն այսօր ներկա է դատական նիստին, մեղադրվում է Մանվել Գրիգորյանի որդու՝ Ա․ Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու և իրենց պատկանող տներից մեկում պահելու համար։