Հայաստանի դեմ շահագործվող հանքի հարցում Փաշինյանին աջակցել չեմ կարող․ Դավիթ Սանասարյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 20, 24News

դավիթ սանասարյան

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը, ում լիազորությունները ժամանակավոր դադարեցված են ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ «Ամուլսարի» հարցով Նիկոլ Փաշինյանի որոշմանը չի աջակցելու։

«Անվերապահ աջակցում եմ Նիկոլ Փաշինյանին կոռուպցիայի դեմ պայքարում, «սերմացու գողացող մկներին» և պետության դեմ գործած բոլոր պաշտոնյաններին պատասխանատվության ենթարկելու հարցում, արտաքին ճնշումների ժամանակ ինքնիշխանություն պահելու հարցում, Արցախի ամբողջականությունը պահելու, ապաև՝ Հայաստանի անքակտելի մասը դարձնելու գործում և կանաչ տնտեսությունը զարգացնելու հարցում։ Բայց Հայաստանի դեմ շահագործվող հանքի հարցում չեմ կարող աջակցել»,-գրել է Սանասարյանը։

Նա հայտարարել է, որ Փաշինյանին կաջակցի և «շակալների հարձակումներից» կպաշտպանի այն պահին, երբ նա նա փոխի հանքի շահագործման հարցում իր որոշումը