Արմեն Ջիգարխանյանը դուրս է գրվել հիվանդանոցից․ վիրահատություն չի կատարվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 20, 24News

ջիգարխանյան

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ  Արմեն Ջիգարխանյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Դերասանն արդեն իրեն լավ է զգում և պատրաստվում է առաջիկայում թատրոն այցելել: Այդ մասին այսօր «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը:

Անցյալ շաբաթ նա գործակալության հետ զրույցում ասել էր, որ Ջիգարխանյանի ինքնազգացողությունը նորմալ է, նրան ոչ մի վիրահատություն չեն արել, հաջորդ շաբաթ նա մտադիր է թատրոն այցելել:

«Ոչ մի կրիտիկական բան չկա: Հանգստյան օրերին կամ երկուշաբթի նա դուրս կգրվի արդեն: Նրան պրոֆիլակտիկայի համար կաթիլային են միացրել: Սակայն ոչ մի վիրահատություն չի կատարվել: Վիճակը նորմալ է, հաջորդ շաբաթ մտադիր է թատրոն այցելել»,- պատմել էր գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ ռուսաստանաբնակ պրոդյուսեր, դերասան Մարկ Ռուդինշտեյնը «Զվեզդա»-ի հետ զրույցում հաստատել էր ավելի վաղ լրատվամիջոցներում հրապարակված լուրը, ըստ որի դերասանը հոսպիտալացվել է, սակայն դժվարացել էր հայտնել ախտորոշումը, ինչի համար դերասանը հայտնվել է հիվանդանոցում: 

Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր 2017 թվականի հոկտեմբերին. դերասանը հայտնվել էր հիվանդանոցում և հայտնել, որ չի ների իր կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային, որը, ըստ նրա, «իրեն շատ ցավ է պատճառել»: