Աթամբաևը կասկածվում է ապօրինի հարստացման համար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

1

Ղրղզստանի Գլխավոր դատախազությունը ապօրինի հարստացման փաստով մինչդատական վարույթ Է սկսել հանրապետության նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի նկատմամբ: Այդ մասին ասվում Է գերատեսչության տարածված հաղորդագրության մեջ:

«Սկսվել Է մինչդատական վարույթ նախկին նախագահի ապօրինի հարստացման փաստով»,- նշել Է դատախազությունը: Հետաքննության ընթացքում Աթամբաեւի եւ նրա մերձավոր հարազատների ունեցվածքի 120 օբյեկտների վրա կալանք Է դրված, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Հիշեցնենք, որ Աթամբաեւը ձերբակալվել Է օգոստոսի 8-ին Չույի մարզի Քոյ Թաշ գյուղի իր կեցավայրում իրականացված հատուկ գործողության ընթացքում:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news