«Սուտ տարածում ա, որ գեներալ Սեյրանին պառկացրին գետնին. չի եղել տենց բան». Սեյրան Սարոյան

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

Սեյրան

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը հերքում է մամուլի հրապարակումներն այն մասին, որ իր տանը խուզարկություն է եղել:

«Սուտ տարածում ա, որ գեներալ Սեյրանին պառկացրին գետնին, չի եղել տենց բան՝ իմ տանը խուզարկություն», - ասաց Սարոյանը, ապա հավելեց, որ ոստիկաններն առհասարակ իր տուն չեն եկել:

Դիտարկմանը, թե մամուլի հրապարակումներն այն մասին, որ իր տան մոտ օրերս մեքենաների կուտակում և քաղաքացիական հագուսով իրավապահներ են նկատվել, ևս չե՞ն համապատասխանում իրականությանը, Սարոյանն ասաց. «Հիմա, որ ինձ չեք հավատում, ի՞նչ ասեմ: Վառոտներից մի հատ միլիցա չի մտել, սուտ ա: «Թռավ», «ճողոպրեց», «փախավ», լավ ամոթ է, գոնե զանգեք ճշտեք: Գրում եք, սենսացիա եք անում, բայց ճիշտը պիտի գրվի»:

Սարոյանը նաև նշեց, որ մեկ տարի է՝ ոչ մի բանի չի խառնվել. «Իմ հիվանդությունն ինձ հերիք ա, 30 տարի ծառայել եմ ազգին, հիմա մեր հանգստի վախտն ա: Ո՛չ ես, ո՛չ իմ տղեքը ոչ մի բանի չենք խառնվում: Հանգիստ մեր համար փորձում ենք ապրել որպես ՀՀ քաղաքացի: Բայց մարդիկ կան, որ չեն սթրվում: Խնդրում եմ, որ դուք ճշտեք, թե այս անպետք տեղեկատվությունը տարածողները ովքեր են», - ասաց Սարոյանը:

Դիտարկմանը, թե կարող է դիմել իրավապահներին, Սարոյանն ասաց. «Հա ես տենց մարդ եմ, հա էսա գնացի բողոք գրեմ ձեր վրա»:

Ավելի վաղ «Ժամանակ» օրաթերթը գրել էր, որ օգոստոսի 18-ին ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի՝ Էջմիածնում գտնվող տանը:

«Ոստիկանությունը տեղեկություն է ունեցել, որ Սարոյանի բնակարանում ընթանում է ինչ-որ «ռազբորկա», որի մասնակիցները փողեր ստանալու հետ կապված վիճաբանության մեջ են:

Ոստիկանությունը բերման է ենթարկել Սարոյանի տանը հավաքվածներին: Ըստ մի վարկածի՝ Սարոյանը տանը չի եղել, մեկ այլ վարկածով՝ նա հասցրել է փախչել հետնամուտքով:

Էջմիածինցիները ողջունում են ոստիկանության գործողությունները, քանի որ տասնամյակներ շարունակ Սարոյանը հայտնի է եղել որպես քրեական ճանապարհով փողեր ստացող»,-գրել էր թերթը: