Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժեց հերթական միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

մանվել

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ: Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո այդ մասին հայտնեց նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ Նա նշել է, որ անհիմն լինելու պատճառաբանությամբ դատարանը մերժում է պաշտպանների միջնորդությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստին Մանվել Գրիգորյանը չէր ներկայացել: Նրա՝ դատարան չներակայանալու պատճառն առողջական խնդիրներն են: Այդ դատական նիստին ներկա է եղել նաև Մանվել Գրիգորյանի ֆրանսահայ բժիշկը, որը իր հիվանդի առողջական վիճակի մասին խոսելիս նաև տեղեկացրել էր, որ բուժման համար Մանվել Գրիգորյանից գումար չի վերցնում։

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news