Ծովակ գյուղի դպրոցի նախկին տնօրենը խոշոր չափի գումարներ է յուրացրել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների փոխգործակցության շնորհիվ Վարդենիսում առանձնապես խոշոր չափերի յուրացման դեպք է բացահայտվել: 

Համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Վարդենիսի Ծովակ համայնքի դպրոցի նախկին տնօրենը, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, 2014 թվականի հունվարի 1-ին նույն դպրոցում որպես փոխտնօրեն է հրամանագրել իր որդուն, որը դպրոցի պաշտոնատար անձանց գիտությամբ և թույլտվությամբ չի ներկայացել աշխատանքի, իսկ նրա անվամբ դուրս գրված առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 18 միլիոն 400.000 դրամ կազմող աշխատավարձի գումարը յուրացվել կամ վատնվել է:

Բացի այդ, նույն անձը 2009թ. մարտից հրամանագրվել է Ակունք գյուղի միջնակարգ դպրոցում, որպես Հայոց պատմություն և տեխնոլոգիա առարկաների ուսուցիչ, իսկ նրա անվանբ հաշվարկվել և դուրս է գրվել մոտ 180. հազար դրամ աշխատավարձ:
Յուրացման կամ վատնման փաստով հարուցվել են քրեական գործեր:
Ձեռնարկվում են միջոցառումներ կատարվածի բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news