Արձաններ, լողավազան, կենդանաբանական այգի. ինչպե՞ս է ապրում Սեյրան Սարոյանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

Այսօր՝ օգոստոսի 20-ին, գեներալ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանն ասուլիս էր հրավիրել Էջմիածնում գտնվող իր առանձնատան տարածքում: Լրագրողները հնարավորություն են ունեցել տեսնելու, թե ինչ պայմաններում է ապրում Սարոյանը: Ասուլիսն անց է կացվել առանձնատան բակում:

Ի դեպ, գեներալի առանձնատունը նախկինում ծառայել է որպես գյուղվարչության շենք: Սարոյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ գյուղվարչությունները լուծարելուց հետո տարածքն «անտեր» է մնացել, և իրենք այնտեղ տուն են կառուցել:

Գեներալի բակում լողավազան, արձաններ, ինչպես նաև կենդանաբանական փոքրիկ այգի կա, որտեղ իր սիրելի կենդանիներն են բնակվում:

Առանձնատան կադրերը՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Live

Լրահոս