«Դադարեցրե´ք վանդալիզմն ու սպանության փորձը»․ Փայլանը դատապարտել է Դիարբեքիրի հարձակումը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

Կարո

Թուրքիայում նոր լարվածություն է ծագել այն դեպքից հետո, երբ երկրի ՆԳՆ-ն որոշում է կայացրել պաշտոնանկ անել մեծամասնությամբ քրդաբնակ 3 քաղաքների` Դիարբեքիրի, Վանի և Մարդինի քաղաքապետներին։ Այս առնչությամբ Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը գրառում է արել․

«Դիարբեքիրում գտնվող մեր կուսակցության կենտրոնի դիմաց պատգամավորների վրա հարձակումը սպանության բացահայտ փորձ է: Նրանք, ովքեր կատարել են այս հարձակումը և նրանք, ովքեր դա պատվիրել են, հանցագործություն են կատարում։ Անմիջապես դադարեցրե´ք այս վանդալիզմն ու  սպանության փորձը»,-գրել է Կարո Փայլանը թվիթերյան էջում: