Դիմադրության շարժումն ավելանում է և մեծանում․ բնապահպանը՝ Սարյանի պուրակից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

1

Հայկական բնապահպանական ճակատը Սարյանի արձանի պուրակում  ժամը 19։00-ից հանրային քննարկում է սկսել։ Նպատակը՝ հստակեցնել Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարի գործողությունները։

ՀԲՃ ներկայացուցիչ Աննա Շահնազարյանը նկատեց, որ ի նշան բողոքի՝ տարբեր գործողություններ արդեն սկսվել են, որոշ մարդիկ պաշտոններից են հրաժարվում կամ պաշտոնյա լինելով՝ անհամաձայնություն հայտնում իշխանությանը։ Նա դրանք համարեց քաղաքական հստակ ուղերձ պարունակող գործողություններ։

«Սա ցույց է տալիս, որ դիմադրության շարժումը ավելանում է եւ մեծանում»,- ասաց բնապահպանը՝ տեղեկացնելով որ դիմել են իրենց սատարող միջազգային կազմակերպություններին․ նրանք անմիջապես արձագանքել են ու որոշել ակցիաներ անցկացնել։

Հանրային քննարկման մասնակիցները որոշեցին Ամուլսարի խնդրով հաճախակի ուղերձներ տեղադրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի էջում, «tag» անել Փաշինյանին նույն խնդրով գրառումներում։

Բնապահպանը հայտնեց նաեւ, որ Սարյանի արձանի պուրակում  հավաքներ կազմակերպվելու են ամեն օր՝ նույն ժամին։