Սեբաստիայի Սբ. Գևորգ հայկական եկեղեցու վերակառուցման աշխատանքներ են նախատեսվում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

․

Թուրքիայի Սըվազ (Սեբաստիա) նահանգում պատմական հայկական Սուրբ Գևորգ եկեղեցու վերակառուցման աշխատանքներ են նախատեսվում: Այս մասին գրում է էրմենիհաբերը։

Կիսավեր եկեղեցին գտնվում է տեղի զինված ստորաբաժանման տարածքում։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը շինության սեփականության իրավունքը հանձնել է արդեն նահանգային ղեկավարությանը։

Վերակառուցման աշխատանքների վերաբերյալ որոշումը կայացվել էր դեռևս 2016թ-ին։ Սպասվում է, որ եկեղեցու վերականգնողական աշխատանքների համար առաջիկայում կհայտարարվի  տենդեր։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news