Թուրքիային անհանգստացնում է ԱՄՆ-ի և Սիրիայի զինյալ քրդերի համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

․

Թուրքերին շարունակում է անհանգստացնել ԱՄՆ-ի և Սիրիայի քրդական ուժերի համագործակցությունը։ Թուրքական լրատվամիջոնցերը հայտնում են, որ  նախօրեին ԱՄՆ-ի զինված ուժերը քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածք են ուղարկել 60 բեռնատար ավտոմեքենա։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։

Դրանք Իրաքի տարածքից են մտել Սիրիա և տեղակայվել են Հարափ Ըշք շրջանում գտնվող ռազմաբազայում։ Նշվում է, որ բեռնատարներով Սիրիայի քուրդ գրոհայիններին ուղարկվել են ամենագնացներ, զրահներ, վառելանյութ և գեներատորներ: Թուրքական աղբյուրը նշում է, որ վերջին 1 ամսվա ընթացքում Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներ են մուտք գործել 450 այդպիսի բեռնատար։

 

Անկարան քուրդ զինյալներին համարում է ահաբեկիչներ։ Թուրքիայի զինուժն արդեն մի քանի անգամ քրդական ուժերի դեմ խոշոր օպերացիաներ է արել։ Թուրքական կողմը բազմիցս Վաշինգտոնին կոչ է արել դադարեցնել համագործակցել Սիրիայի քրդերի հետ։ Մինչդեռ Վաշինգտոնը համարում է, որ Սիրիայի քրդերը կարևոր գործոն են տեղի ծայրահեղական ուժերի և ահաբեկիչների դեմ պայքարում։  

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news