ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի իր էջում գրել է Դիարբեքիրում ցույցի ժամանակ մասնակից քուրդ պատգամավորներին բռնության ենթարկելու մասին։
Կարո Փայլանը գրել է. «Վանի, Մարդինի ու Դիարբեքիրի քուրդ քաղաքապետերին պաշտոնից հեռացնելու դեմ բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառում քաղաքացիների ու պատգամավորների դեմ։
Պետությունը հեռացնում է պաշտոնից ժողովրդի ընտրած քաղաքապետին, հետո ծեծում ժողովրդի ընտրած պատգամավորներին։ Սա պետական ահաբեկչություն է», - գրել է Կարո Փայլանը։