Թրամփը և Մակրոնը կարծում են, որ Ռուսաստանը պետք է վերադառնա G7-ի կազմ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 21, 24News

makron tramp

Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում են, որ Ռուսաստանը պետք է վերադառնա G7-ի կազմ: Այս մասին CNN-ին հայտնել է ամերիկյան վարչակազմի պաշտոնյան:

Պաշտոնյայի տեղեկատվության համաձայն՝ առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել, և իրենց աջակցությունն են հայտնել  G8 ՝ «Մեծ ութնյակ» ձևաչափին վերադառնալուն՝ Ռուսաստանի մասնակցությամբ, նաև նշվել է 2020 թվականին խմբի գագաթնաժողովին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրելու անհրաժեշտությանը:

Ըստ աղբյուրի՝ հենց Ֆրանսիայի նախագահն է առաջարկել Ռուսաստանին հրավիրել հաջորդ տարի կայանալիք հանդիպմանը․  Թրամփը համաձայնել է: