Գեղարքունիքի մարզում այրվել է մոտ 20 hա խոտածածկույթ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

Հասարակություն

Օգոստոսի 20-ին, ժամը 16:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղի սարերում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:17-ին, մարվել՝ 19:02-ին: Այրվել է մոտ 20 hա խոտածածկույթ: