Ryanair ընկերությունը հնարավոր է Հայաստան գա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

1

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հանդիպել են իռլանդական Ryanair ընկերության նախագահի տեղակալ Դեյվիդ Օբրայենին և ուղղությունների զարգացման գծով ղեկավար Քեյթ Շերիին:

Տիգրան Ավինյանը տեղեկացնում է, որ քննարկվել են ընկերության՝ Հայաստան հնարավոր մուտքի հետ կապված հարցեր։

Հանդիպումը տեղի է ունեցել Սևանի ափին, Նկարիչների միության հանգստյան տանը: