Արցախի ԱԻՊԾ տնօրենը Կարմիր Խաչի ՄԿ ղեկավարի հետ քննարկել է բնակչության անվտանգության հարցը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 21, 24News

default-33

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տնօրեն, գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանն այսօր ընդունել է Արցախում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության ղեկավար Պիեռ-Էմանուել Դյուքրուեին:

ԱԻՊԾ տնօրենը եւ ԿԽՄԿ առաքելության ղեկավարը քննարկել են բնակչության պաշտպանությանն ուղղված ծառայության գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր: Վլադիկ Խաչատրյանը, կարեւորելով ԱԻՊԾ-ի եւ Արցախում ԿԽՄԿ-ի միջեւ առկա համագործակցությունը, վստահեցրել է, որ այն շարունակական բնույթ կկրի՝ ներառելով նոր ուղղություններ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ առաքելության առաջիկա ծրագրերին: