ԱՄՆ վարչակազմը ցանկանում է կրճատել USAID ծրագրերն Արցախում․ միջազգայնագետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

1

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սա այն շրջաբերականն է, որով ԱՄՆ վարչակազմը ցանկանում է կրճատումներ իրականացնել մի շարք USAID-ի ծրագրերում՝ այդ թվում նաև Արցախում։ Այս կրճատումները որևէ կերպ չեն ազդելու ԱՄՆ դաշնակիցների և կարևոր նշանակություն ունեցող պետությունների վրա։

Այդպիսի երկրների համար կան տասնյակ այլ խողովակներ՝ ֆինանսավորումը շարունակելու համար։ Վերջնական որոշում կայացնողը Կոնգրեսն է։ Տեսնենք համայնքն ու լոբբիստները ինչ կարող են անել»։