Զորամասերից մեկում անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

1

1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում օրերս անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն: Զորամիավորման հրամանատարական կազմի ղեկավարությամբ անցկացված եռօրյա զորավարժության նպատակն էր կատարելագործել գումարտակների հարձակողական գործողությունների ներդաշնակումը, բարձրացնել անձնակազմի վարժվածությունը դաշտային պայմաններում: 

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։