Ֆլեշմոբ՝ Արցախի անկախության օրվան ընդառաջ․ հեղինակը «Անկախ Արցախ 28» նախաձեռնող խումբն է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

Արցախ

«Անկախ Արցախ 28» նախաձեռնող խումբը Արցախի Հանրապետության անկախության օրվան ընդառաջ ֆլեշմոբ է նախաձեռնել: կազմակերպիչներն առաջարկում են բոլորին միանալ, օգտագործել պատրաստված նյութերը, այդպիսով մասնակիցը լինել  արցախյան հաղթանակի էլ ավելի արժեվորմանը։ Նախաձեռնությունը կտեւի օգոստոսի 19-ից մինչեւ սեպտեմբերի 2-ը՝ Արցախի Հանրապետության անկախության օրը։

Նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետությունը տոնում է իր անկախության հռչակման 28-րդ տարեդարձը։ Այն ժամանակ, երբ անհնար էր թվում հայկական անկախ պետության ստեղծումը, արցախահայերը հայտարարեցին այն, ինչը փափագում էր ողջ հայ ժողովուրդը տարիներ ու դարեր շարունակ։

Այս 28 տարիները եղել են դժվարին վերելքի տարիներ Արցախի համար։ Եվ որքան էլ այսօր հայկական միասնականության կոչեր հնչեն, Արցախի անկախության տոնը, որն ազգային վերածննդի ապացույցն է, արժանի ուշադրության չի արժանանում ինչպես հայ հասարակության, այնպես էլ իշխանությունների կողմից։

Մենք, լինելով արցախյան գոյամարտի ու հաղթանակների սերունդ, սկսել ենք «Անկախ Արցախ 28» նախաձեռնությունը, որին առաջարկում ենք միանալ, օգտագործել պատրաստված նյութերը, այդպիսով մասնակիցը լինել  արցախյան հաղթանակի էլ ավելի արժեվորմանը։ Նախաձեռնությունը կտեւի օգոստոսի 19-ից մինչեւ սեպտեմբերի 2-ը՝ Արցախի Հանրապետության անկախության օրը։

Այդ հղումով կարող եք գտնել սոցիալական ցանցերում տարածելու համար պատրաստած նյութեր։

1․ ֆեյսբուքի պրոֆիլի նկար,

2․ ֆեյսբուքի հետնանկար,

3․ ֆեյսբուքի շրջանակը,

լուսանկարներ հրապարակելիս կարող եք օգտագործել առաջարկվող լուսանկարի շրջանաներից որեւէ մեկը։

Անկախ Արցախի 28-ամյակի կարեւորությունն ընդգծելու համար ձեր ցանկացած քայլ շատ բարձր ենք գնահատում։

Այսօր այս նախաձեռնությանը միանալով՝ մենք կապացուցենք մեր միասնականությունը»: