ՀՀ նախագահի արարողակարգի վարչության պետ Արմեն Գիչյանը նշանակվել է նախագահի խորհրդական

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

Արմեն

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգոստոսի 20-ի հրամանագրով Արմեն Գիչյանը նշանակվել է նախագահի խորհրդական: Հրամանագիրը հրապարակված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը.
Արմեն ԳԻՉՅԱՆԻՆ նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական»,-գրված է հրամանագրում:

ՀՀ երրորդ նախագահի աշխատակազմում Արմեն Գիչյանը զբաղեցրել է արարողակարգի վարչության պետի պաշտոնը: