54-ամյա Մոնիկա Բելուչին հայտնվել է Vanity Fair Italia ամսագրի շապիկին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 21, 24News

մոնիկա բելուչի

Իտալացի դերասանուհի, գեղեցկուհի Մոնիկա Բելուչին, Vanity Fair Italia սնդուսափայլ ամսագրի շապիկին է հայտնվել: 54-ամյա դերասանուհին ամսագրի շապիկին պատկերված է սպիտակ լողազգեստով: Լուսանկարը հայտնվել է ամսագրի ինստագրամյան էջում:

«Երիտասարդ տարիքում մենք աշխարհը սևուսպիտակ ենք տեսնում, դառնում ենք կոնֆորմիստներ և մեզ տրված բոլոր դասախոսությունների զոհ, քանի դեռ ինքներս չենք գիտակցում, թե որն է մեզ համար իսկապես կարևոր: Ով չունի անցյալի նկատմամբ կարոտ, չունի վախ նաև ապագայի հանդեպ: Գեղեցկուհի Բելուչին սիրում է փոխել իր կյանքում ամեն բան, անգամ տղամարդկանց»,-գրված է լուսանկարին կից:

Համացանցի շատ օգտատերեր իրենց հիացմունքն են հայտնել իտալուհու լուսանկարի առնչությամբ՝ «Միշտ ամենագեղեցիկը», «Գեղեցկություն, որը չես համեմատի ոչնչի հետ», «Աստվածային» մեկնաբանություններ թողնելով:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news