Մետաղ սղոցելու ժամանակ արձակված կայծից հրդեհ է բռնկվել. այրվել է 8 հա տարածք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

մետաղե

Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։02-ին, Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատից ահազանգ է ստացվել, որ Գեղի բնակավայրի ջրամբարի մոտ հրդեհ է, այրվում է խոտածածկ տարածք: Այդ մասին հայտնում է ոստիկանությունը։

Նույն օրը ոստիկանության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի տղամարդ Գեղիի ջրամբարի հարակից տարածքում էլեկտրական սղոցով կտրել է մետաղյա կոնստրուկցիա, ինչի ժամանակ արձակված կայծից էլ բռնկվել է հրդեհ: Այրվել է ութ հեկտար չոր խոտածածկ տարածք, ջերմահարվել են ծառեր:

Վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր: