ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ճանաչված ռուսաստանաբնակ երկրաբան Սերգեյ Վարդանյանին:
Քննարկվել են Արցախում հանքարդյունաբերության զարգացմանն առչվող հարցեր:
Ընդերքօգտագործման ոլորտի զարգացման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Նախագահը «Անանիա Շիրակացի» մեդալ է հանձնել Սերգեյ Վարդանյանին եւ հույս հայտնել, որ այսուհետ եւս անվանի մասնագետը կնպաստի մեր հանրապետության սոցիալ-տնտեսական առաջընթացին:
Հանդիպմանը ներկա էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Նախագահի խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը, պաշտոնատար այլ անձինք: