Քաղաքացին ՊԵԿ նախագահից զբոսաշրջության աճի %-ից իր բաժինն է պահանջել․ Փաշինյանի գրառումը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

Նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆոյսբուքյան էջում գրառում է արել։

«ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը քիչ առաջ զեկուցեց.

Սույն թվականի օգոստոսի 9-ին ՀՀ ՊԵԿ նախագահին է դիմել ՀՀ քաղաքացի Վ. Մ.-ն հետևյալ խնդրանք-պահանջով.

«Կից ուղարկում եմ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի սոց. ցանցում գրված պոստից մի հատված. «Ընդհանուր առմամբ, առաջին կիսամյակում ունենք զբոսաշրջության 12,8 տոկոս աճ։ ԿԲ հաշվարկներով այս տարի նախորդ տարվա համեմատ, զբոսաշրջիկները Հայաստանում ծախսել են մոտ 120 մլն. դոլար ավել գումար, քան նախորդ տարի։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է այս գումարից իր բաժինը ունենալու հայտ ներկայացնել։»

Համաձայն վերոգրյալի՝ հայտ եմ ներկայացնում այդ գումարից իմ բաժինն ունենալու»։

Սիրում եմ մեր քաղաքացիներին. նրանք հնարամիտ են, ստեղծագործ և դուխով», -գրել է Փաշիյնանը։