Սարդարապատ և Նոր Արմավիր համայնքները կապող ճանապարհահատվածին ասֆալտապատման աշխատաքներ են

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

Մ5-Սարդարապատ-Նոր Արմավիր- Տ-3-52 ճանապարհի 6.146 կմ երկարությամբ վերականգնվող հատվածում մեկնարկել են երկշերտ ասֆալտբետոնե պատվածքի տեղադրման աշխատանքները։ Զուգահեռ ընթանում են նաև մայթերի կառուցման, իջատեղերում խողովակների տեղադրման և տեղում սառը եղանակով գոյություն ունեցող ծածկի վերամշակման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ճանապարհահատվածը վերականգնվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության միջոցներով իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում։ Այս ճանապարհը միջհամայնքային է և միմյանց է կապում մի քանի բնակավայր։

Կապալառու կազմակերպությունը ճանապարհահատվածի վերականգնումը սկսել է 2019 թ. հունիսի սկզբին, աշխատանքները կավարտվեն նախատեսված վերջնաժամկետից շուտ՝ այս տարվա աշնանը։  

Հիշեցնենք, որ 2019 թվականի ընթացքում ծրագրված է հանրապետությունում վերականգնել շուրջ 60 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության ճանապարհներ, որոնցից օգտվում է 29 համայնքների շուրջ 56000 բնակչություն: