Վալերիյ Օսիպյանի և նրա տեղակալների ունեցվածքը․ ո՞վ է առավել ապահովված պաշտոնյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

Հասարակություն

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, համաձայն ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայատարարագրի, 2018թ․ փոխառել է 16 500 դոլար։ Նրա դրամական միջոցները նույն տարվա  սկզբի համամետ 1,4 մլն դրամից աճել են և կազմել 9 մլն 475 հազ․ դրամ։ Հարկային տարվա եկամուտը կազմել է 6,8 մլն դրամ, որը գոյացել է աշխատավարձից և ստացած փոխառությունից։

Ոստիկանապետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը, ըստ ներկայացրած հայտարարագրի, 2018թ․հարկային տարում 50,7 մլն դրամով ձեռք է բերել բնակարան բազմաբնակարան շենքում, 3,3 մլն դրամով՝ ավտոտնակ, ինչպես նաև հողին ամրակայված այլ անշարժ գույք՝ 1,4 մլն դրամով։ Փոխոստիկանապետի դրամական միջոցները 2018թ․վերջին կազմել են 8 մլն դրամ և 17 հազ․ դոլար։ Նրա տարեկան եկամուտը կազմել է 50 մլն դրամ, ինչը գոյացել է աշխատավարձից, ստացած փոխառություններից, նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքից կամ դրամական միջոցներից։  

Ոստիկանության պետի տեղակալներից Հովհաննես Քոչարյանի դրամական միջոցը կազմել է 40 հազ․ դոլար, իսկ հարկային տարվա եկամուտը՝ 8,1 մլն դրամ, որը գոյացել է աշխատավարձից և փոխառություններից։

Ոստիկանության պետի մեկ այլ տեղակալի՝ Վարդան Մովսիսյանի հայտարարագրում առկա է միայն տարվա եկամտի մասին տեղեկատվություն, որը 2018թ․կազմել է 5,2 մլն դրամ՝ գոյացած աշխատավարձերից։ 

Նշենք, որ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի մեկ այլ տեղակալ Վահե Ղազարյանի անունը բացակայում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքի հայտարարագրերի ռեեստրի բաժնում։