Դավիթ Սանասարյանի գործով նախաքննությունն ավարտվել է. պաշտպան  

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 21, 24News

 

դավիթ սանասարյան

Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել:

Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը: Նա հավելեց, որ քրեական գործի 29 հատոր նյութերը տրամադրվել են պաշտպանական կողմին և իրենք միջնորդել են 20 օր ժամանակ տրամադրել՝ նյութերին ծանոթանալու համար:  Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Գործը քննվում է ԱԱԾ-ում: