Սերժ Սարգսյանին կալանավորելու քաղաքական որոշում չկա․ ՀՀԿ-ի «ստրախովկան» է․ Փամբուխչյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

«Ամուլսարի շահագործման որոշումը ծանր է, որը պետությունը պետք է կայացնի, ու այն հնարավոր է չի բխում որոշ ուղղվածության մարդկանց շահերից։ Ես առհասարակ չեմ ողջունում հանքերի գոյությունը, բայց համաձայն եմ եղել քաղաքական որոշման հետ, որ եթե այն չի վնասելու Ջերմուկի ջրերին և Սևանի ավազանին, պետք է շահագործվի»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Փամբուխչյան։

Պատգամավորը նկատում է, որ քաղաքական թիմում թեև կա հանքի շահագործման թույլտվության հետ կապված տարակարծություն, այդուամենայնիվ դա խժդժություններ մտցնելու  նպատակ չունի։
«Ես նրանց դեմ արտահայտվելը տեղափոխում են էմոցիոնալ դաշտ, այլ ոչ թե քաղաքական թիմից առանձնանալու, թիմում խժդժություններ մտցնելու  նպատակ։  Այս մադիկ նախկինում դեմ են եղել, և իրենց էմոցիոնալ դաշտում չեն կարողացել զսպել, արտահայտվել են»,- ասել է իշխանական պատգամավորը։

Փամբուխչյանն անդրադարձել է նաև Սերժ Սարգսյանի հնարավոր կալանավորմանը՝ շեշտելով, որ այս հարցում քաղաքական որոշում կայացված չէ։ 

Շարունակությունը՝ տեսնանյութում։