Երևանում բախվել են Opel Astra G, Opel Corsa և Mercedes E 320 մակնիշների մեքենաները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

.

Օգոստոսի 21-ին՝ ժամը 12:02-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Բաբկեն Հ., ծնված 1972 թ.), «Opel Corsa» (վարորդ՝ Անդրանիկ Թ., ծնված 1987 թ.) և «Mercedes E 320» (վարորդ՝ Արմեն Ս., ծնված 1986 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները դադարեցրել են «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը և «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Արևիկ Ա.-ին (ծնված 1981 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: