Հրդեհ՝ Մասիս քաղաքում․ բնակելի տուն է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

.

ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ օգոստոսի 21-ին, ժամը 13:17-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի 8-րդ փողոցի տներից մեկի սենյակից ծուխ է նկատվում: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:38-ին, մարվել՝ 14:28-ին: Ամբողջությամբ այրվել են տան երկրորդ հարկի ննջասենյակի գույքը, հատակը (2 քմ) և 1 փայտյա պատուհան՝ մասնակի:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news