Սերժ Սարգսյանը կապրի ԱԱԾ ընդունելությունների տան հարևանությամբ․ «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

Սերժ

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ ընդունելությունների տան հարևանությամբ կառուցվող առանձնատունը ձևակերպված է ռուսաստանաբնակ գործարար «Էմ Բի Կապիտալ» ընկերության սեփականատեր Կամո Ավագումյանի անունով: Սակայն հայտնի է, որ այդտեղ կառուցվող առանձնատանը ապրելու է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հետաքրքիրն այն է, որ Սարգսյանը սկզբնապես հավակնում էր ԱԱԾ ընդունելությունների տանը, սակայն մերժում ստանալով նոր կառավարությունից՝ որոշեց, որ պետք է ապրի հենց այդ տարածքում:

Դեռևս 2003 թ. քաղաքապետ Երվանդ Զախարյանի կայացրած որոշմամբ այդ տարածքում արգելվել էր կապիտալ շինարարությունը, նկատի ունենալով նաև տարածքում սողանքների մեծ հավանականությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news