Արցախի ԱԺ պատգամավորը հույս ունի՝ ինքն է լինելու ՀՀ-ի կողմից նախագահի թեկնածուն. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

Արցախ

«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններում կարող է առաջադրվել ԱՀ խորհրդարանի պատգամավոր Ռուստամ Իսրայելյանը: Այժմ նա անկախ պատգամավոր է, սակայն երկու անգամ պատգամավոր է ընտրվել «Ազատ Հայրենիք» կուսակցության ընտրացուցակով: 2018 թ. հունիսի 7-ից դուրս է եկել կուսակցությունից և «Հայրենիք» խմբակցությունից:

Իսրայելյանը հույս ունի, որ հենց ինքն է լինելու Հայաստանի թեկնածուն՝ ստանալով հաղթանակի համար անհրաժեշտ աջակցություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: