Մասիվցի Անդիկի սպանությանն օժանդակելու կասկածանքով 1 հոգի ձերբակալվել է․ նա ՌԴ-ից է

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

Անդիկ

ՀՀ  քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 1973 թվականին ծնված Անդրանիկ Հարությունյանի սպանության դեպքը:

Հիշեցնենք, որ  2019 թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 23:10-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ  բժշկական կենտրոն»-ից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է բերվել 1973 թվականին ծնված Անդրանիկ Հարությունյանի դիակը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի  հատկանիշներով:

Քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչների և  ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկած անհետաձգելի քննչական, դատավարական,  օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել  է, որ Անդրանիկ Հարությունյանին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք պատճառել է ՌԴ Գրոզնի շրջանի 32-ամյա մի բնակիչ:

Վերջինս 2019 թ. հունիսի 25-ին ՌԴ-ից ժամանել է Հայաստան և 2019 թ. հուլիսի 3-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում ապօրինի ձեռք բերված հրազենի՝ ատրճանակի գործադրմամբ, կրակոցներ արձակելով՝ սպանել է Անդրանիկ Հարությունյանին:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում Հարությունյանի սպանությունը կազմակերպելու հարցում նրան օժանդակել է Երևան քաղաքի 50-ամյա տղամարդ, ով ձերբակալվել է` ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված արարք կատարելու կասկածանքով:

ՌԴ Գրոզնի շրջանի 32-ամյա բնակիչը քրեական գործի շրջանակներում ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 3-ին Երևանում սպանվել էր «օրենքով գող»: Ժամը 23։10-ի սահմանում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ էր ստացվել, որ Jeep մակինշի ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի։ Պարզել էր, որ մահացածը Երևանի Նոր Նորքի 5-րդ զանգվածի բնակիչ 46-ամյա Անդրանիկ Հարությունյանն էր, որը հիվանդանոց էր տեղափոխվել իր բնակության վայրից։