Ծեծկռտուք՝ հանգստի գոտում․ բերման ենթարկվածներն ատոմակայանի աշխատակիցներն են

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

ծեծ

Օգոստոսի 11-ին Արմավիրի մարզի «Դալարիկի Ձոր Դրախտ» հանգստի գոտում՝ Դալարիկ գյուղի բնակիչ, 25-ամյա Արմեն Հակոբյանին մի խումբ անձանց կողմից ծեծի էր ենթարկել։ Դեպքի փաստով ոստիկանության Բաղրամյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրգործ։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Օգոստոսի 20-ին ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել Մեծամոր քաղաքի բնակիչներ 32-ամյա Մհեր Մելիքյանին, 34-ամյա Արմեն Սայանին, 37-ամյա Կարեն Հովոյանին, 37-ամյա Արտակ Մարտիրոսյանին և 31-ամյա Ռոբերտ Գրիգորյանին:

Նշված անձինք կասկածվում են հանգստի գոտում Ա. Հակոբյանին ծեծի ենթարկելու մեջ: Պարզվել է նաև, որ ծեծկռտուքին մասնակցություն է ունեցել Մեծամոր քաղաքի բնակիչ 38-ամյա Վոլոդյա Բարսեղյանը:

Աղբյուրի տեղեկություններով՝ Վ. Բարսեղյանն աշխատում է ատոմակայանում՝ որպես փականագործ, Մ. Մելիքյանը՝ որպես հերթափոխի պետ, Ա. Սայանը՝ որպես ճարտարապետ, իսկ Ա. Մարտիրոսյանը՝ ատոմակայանի «Շին» ՓԲԸ-ում որպես մոնտաժող:

Դեպքի մասին բացատրություններ տալուց հետո բոլորը բաց են թողնվել: Քննությունը շարունակվում է: