Օգոստոսի 20-ից Սյունիքի մարզում բռնկված հրդեհը հաջողվել է մարել միայն այս գիշեր

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

Շարունակվում են ս. թ. օգոստոսի 20-ին՝ ժամը 11:00-ին, Սյունիքի մարզի Գեղի գյուղի ջրամբարի մոտ բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները:

Դեպքի վայրում է ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 35 հրշեջ-փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի 30, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 20 աշխատակից և տեղի 10 բնակիչ:

Այրվում է մոտ 50-60 հա խոտածածկույթ, գիհի, կաղնու ծառեր և թփուտներ:

Օգոստոսի 21-ին՝ ժամը 14:26-ին, հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն, որին մասնակցում են 5 հրշեջ-փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի 5, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 5 աշխատակից:

Օգոստոսի 22-ին՝ ժամը 05:00-ին, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:

 

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 35 հրշեջ-փրկարար, «Հայանտառ» ՊՕԱԿ-ի «Կապան» մասնաճյուղի 20 աշխատակից, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՕԱԿ-ի 20 աշխատակից և գյուղի 10 բնակիչ:

Վերոնշյալ տարածքում այրվում է մոտ 100 հա խոտածածկույթ, գիհի, կաղնու ծառեր և թփուտներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: